Անհետ կորած զինծառայողների հարազատներին հրավիրել են Կառավարություն
Քիչ առաջ անհետ կորած զինծառայողների հարազատներին վարչապետի աշխատակազմից հրավիրել են Կառավարություն՝ հանդիպման։
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ ուշ երեկոյան հավաքվել էին Կառավարության դիմաց և գիշերն այնտեղ են անցկացրել։
Նրանք հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները և հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

