Եվրոպացիները պատրաստ չեն դառնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասնակիցներ. Զախարովա

Եվրոպացիները ցուցադրում են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք մասնակիցներ դառնալու անպատրաստակամություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ակնհայտ է, որ եվրոպական բազեները, որոնք խաղադրույք են կատարում հակամարտության էսկալացիայի վրա, ցուցադրում են բանակցային գործընթացի լիարժեք մասնակիցներ դառնալու անպատրաստակամություն, որոնք շահագրգռված կլինեին դրա կարգավորմամբ։

Եվ շատ են խոսում բանակցությունների սեղանի և իրենց մասնակցության մասին։ Ավելին, մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք միմյանց նկատմամբ այս մահացու տանգոյում սկսում իրար դուրս հրել, փորձում են կրունկով պարընկերոջն էլ ավելի ցավեցնել, իրենց ճանկերը խրել պարող գործընկերոջ մեջքը՝ միայն թե հասկանան, թե ով կարող է մասնակցել բանակցային գործընթացին, ով՝ ոչ։ Շարունակում ենք հետևել համախոհների այս ֆանտաստիկ տերարիումին»,- ասել է նա։