Գևորգ Պապոյանը չի մեկնի Մոսկվա

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին նոյեմբերի 18-19-ը պետք է Մոսկվայում մասնակցեր Եվրասիական տնտեսական միության առևտրային քաղաքականության հարցերի և ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Պապոյանն ասել է, որ չի մեկնում Մոսկվա։

«Նախարարները հավաքվելու էին՝ քննարկելու մաքսասակագնային կարգավորման հարցեր, բայց գործընկեր երկու նախարարները վերջին պահին չէին կարողացել մասնակցել։ Այդ պատճառով որոշվեց նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը, փոխարենը փոխնախարարները, որոնք արդեն այնտեղ էին, իրենք կհանդիպեն»,- ասել է Պապոյանը։

Հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի կիրառած սահմանափակումներին անդրադառնալով՝ նա ասել է. «Մենք ամեն ինչ անում ենք, որ առաջիկայում ունենանք դրական լուրեր»։

Նրա խոսքով, ՌԴ-ին վերաբերվում են գործընկերոջ, որի հետ ունեն տարատեսակ հարցերում համախոհություն, որոշ հարցերում էլ՝ ոչ այդքան համախոհություն։