Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
Նոյեմբերի 6-ից 14-ը ՌԴ «Սիրուս» դաշնային տարածքում տեղի է ունեցել Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 14 երկրի 69 ներկայացուցիչ: Հայաստանի թիմում ընդգրկված էր 6 մասնակից: Այս տարի նույնպես ՀՀ թիմը գրանցել է լավագույն արդյունք՝ արժանանալով 2 ոսկե և 4 արծաթե մեդալների:
ԿԳՄՍ նախարարությունից մանրամասնում են․ ոսկե մեդալի են արժանացել՝
- Ռուզաննա Շիրոյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
- Բագրատ Բագրատյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Արծաթե մեդալի են արժանացել՝
- Նատալի Մարգարյան – Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
- Տիգրան Գասպարյան- Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
- Էմիլ Հարությունյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
- Արարատ Պետրոսյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց։
Թիմը ղեկավարել է ՀՀ դպրոցականների աստղագիտության հանրապետական հանձնաժողովի նախագահ Արտավազդ Հարությունյանը:

