Պուտինը հանդիպել է Թրամփի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի հյուրերի պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Ընդունելությունը կազմակերպվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի անունից:
Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը կարճատև շփում են ունեցել։

