Միացյալ Նահանգները առաջարկել է փոխել Ուկրաինայի սահմանները. The Economist
ԱՄՆ բանակցողները առաջարկել են վերաձևավորել Ուկրաինայի վարչական սահմանները, որպեսզի Ռուսաստանը կարողանա լիակատար վերահսկողություն հայտարարել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների նկատմամբ: Կիևը կպահպանի իր կողմից ներկայումս հսկողվող քաղաքների՝ Սլավյանսկի և Կրամատորսկի նկատմամբ վերահսկողությունը։ Այդ մասին հաղորդում է The Economist-ը։
«Սա այն գաղափարներից մեկն է, որը ամերիկյան կողմը օգտագործում է Մոսկվային համոզելու համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի շոիրջ»,- նշվում է հոդվածում: Այլ առաջարկների թվում է Ռուսաստանի վերադարձը եվրոպական էներգետիկ շուկա։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները այսօր մեկնարկել են Աբու Դաբիում և կշարունակվեն մինչև նոյեմբերի 11-ը։
Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով դեսպաններ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները կգլխավորեն ամերիկյան պատվիրակությունը։
Axios-ի տվյալներով՝ Սպիտակ տան դեսպանները կարող են Աբու Դաբիից մեկնել Մոսկվա և Կիև նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ ուղիղ բանակցություններ վարելու համար։

