Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով

Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով:

Գործը մակագրվել էր դատավոր Լևոն Պետրոսյանին, դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։

Հիշեցենք, որ երեկ վաղ առավոտից ԱԱԾ հատուկջոկատայինները խուզարկություններ էին իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Համաժամանակյա խուզարկություններ էին ընթացել նաև Կարապետյան ընտանիքի հետ կապված բազմաթիվ այլ հասցեներում, այդ թվում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնում, Տաշիր կապիտալի» շենքում և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը) (4 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):