Ինչ եղել է ԱԺ-ում ու ինչ հետո ասել է դե ֆակտո վարչապետը, հեչ խնդալու չի

Էն, ինչ եղել է ԱԺ-ում ու ինչ հետո ասել է դե ֆակտո վարչապետը, հեչ խնդալու չի։

Երբ ռեժիմի գլուխը խրախուսում է իշխող քաղաքական ուժի բռնարարությունը, իսկ մենք հիմնականում կատակ ենք անում, խնդում, հետո մի քանի օրից մոռանում, էդ նշանակում է, որ մենք չենք հասկանում մեր վիճակի լրջությունը։

Էսպիսի վարքագիծը նորմա համարելը նշանակում է, որ վաղը մյուս օրը ցանկացած շարքային ՔՊ-ական, եթե հնարավորություն ունենա այլ շարքային ոչ ՔՊ-ական քաղաքացու հանդեպ բռնություն գործադրելու, պատասխանատվության չի ենթարկվելու, քանզի վերադասները խրախուսում են…

Ու չկարծեք, թե եթե «քաղաքականությամբ չզբաղվեք», ապա այլևս ապահով կլինեք…

Իշխանական բռնապետական վարքագիծը նորմալ համարելը ցուցիչ ա, որ հանրությունը ԻՄՈՒՆԻՏԵՏ չունի։ Ինչու չունի՝ առանձին քննարկման հարց է, ավելի կարևոր է իմանալ, ո՞նց ունենալ։

Իմունիտետը կլինի էն ժամանակ, երբ ԳԻՏԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, քաղաքացիական նախաձեռնությունները, միավորները, հետևողականորեն կնպաստեն պետության ու մեր իրավունքների մասին ճիշտ պատկերացումներ ունենալուն, քաղաքացիական հասուն վարքագիծ դրսևորելուն։

Եվ առաջիկայում առաջնահերթը սա է՝

ՀՀ քաղաքացիներն են էս պետության տերը, և ցանկացած իշխանություն ընդամենը ժամանակավոր կառավարիչ պիտի լինի, որը պարտավոր պիտի լինի պատշաճ ծառայել մեր ընդհանուր ու միակ պետությանը և բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ ընդդիմադիրներին։

Եթե էս գիտակցումը չկա, պետությունը դառնում ա սրա-նրա դուքանը, մեր դեպքում՝ բռնապետական դուքանը։

 Մարիամ Կանայան

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն