Գարեգին Բ-ի օրհնությամբ կվերաօծվի Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ դեկտեմբերի 3-ին կկայանա Քաջարանի Վերին Հանդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը։

Արարողությունը կղեկավարի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը՝ հոգևոր դասի մասնակցությամբ։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 10:30-ին։

Կազմակերպիչները հրավիրում են հավատացյալներին՝ մասնակցելու եկեղեցու վերաօծման արարողությանը և միասնական աղոթքով նշելու այս կարևոր իրադարձությունը։