Փաշինյանը Արփինե Սարգսյանին գործուղում է Թաիլանդ, Դավիթ Խուդաթյանին՝ Լոնդոն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառավարության անդամներից ոմանք գործուղումների կմեկնեն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)։ Նա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կմասնակցի «Ապագայի ռեսուրսների ապահովում 2026» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։
Դավիթ Խուդաթյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էլ 2026 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը կգործուղվի Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)։ Նա կմասնակցի սահմանների կառավարման և անձի ինքնության հարցերով 8-րդ միջազգային համաժողովին։
Սարգսյանի՝ Թաիլանդի Թագավորություն գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կատարվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։

