Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Չորս տարի առաջ Մոնրեալում երկրները ստանձնեցին լուրջ պարտավորություններ և համաձայնեցրին 23 նպատակային ցուցանիշ՝ մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի գործընթացը կանգնեցնելու և այն հակառակ ուղղությամբ շրջելու համար։ Այս մասին հոկտեմբերի 15-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը։

«Մենք իսկապես կարող ենք շրջել բացասական միտումները, քանի որ երկրներն ակտիվորեն ներգրավվել են այս համակարգի շրջանակում իրականացվող աշխատանքներում, ստանձնել սեփական պարտավորությունները, քննադատաբար գնահատել իրավիճակը և այժմ ռեկորդային թվով ներկայացնում են այդ պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվություններ։

Ավելի քան 140 երկիր արդեն ներկայացրել է ազգային զեկույցներ՝ սահմանված նպատակների իրականացման ընթացքի վերաբերյալ։ Երկրների 90%-ը մշակել է գլոբալ խնդիրներին համապատասխան ազգային նպատակային ցուցանիշներ։ Սա աննախադեպ արդյունք է։

Այդ ցուցանիշներն ընդգրկում են բոլոր 23 նպատակները՝ կենսաբազմազանության կորստի պատճառների վերացումից և տնտեսական պայմանների փոփոխությունից մինչև կայուն սպառման ու արտադրության անցում և բազմաթիվ այլ ուղղություններ։

Սակայն չպետք է պատրանքներ ունենալ․ դեռ շատ անելիքներ կան։

Երբ ասում են, թե ֆինանսավորում չկա, պետք չէ հավատալ դրան։ Միջոցներ կան, տնտեսությունները շարունակում են աճել, սակայն դրանք ուղղվում են այնպիսի գործունեության, որը վնասում է տնտեսությանը, այլ ոչ թե աջակցում բնությանը և պահպանում կյանքը մեր մոլորակի վրա։

Առաջիկա COP17 համաժողովը կարևորագույն պահ է՝ այս եզրակացությունները հիմք ընդունելու և դրանք կոնկրետ գործողությունների վերածելու համար։ Մենք այստեղ չենք պարզապես արձանագրելու, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Մենք այստեղ ենք հայտարարելու, որ պետք է ավելի լավ աշխատենք, և մենք ավելի լավ ենք աշխատելու»,- հավելել է Շոմեյքերը։