Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Երկրի ներսում, դրսում որևէ մեկն արդեն կասկած չունի, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները, վերջինիս ազատությունից զրկելը բացառապես քաղաքական բնույթ ունեն` ԵԽԽՎ զեկույցը վկա:
Այս պայմաններում դատարանն այսօր ոչ միայն չվերանայեց Ծառուկյանի` խափանման միջոցի վերանայման հարցը, այլ 3 ամսով էլ ավելացրեց նրա մերձավոր զինակցի` Սեդրակ Առուստամյանի կալանավորման ժամկետը:
Իշխանությունն առկա ճնշումների շրջանակներում, ազատությունից զրկել է Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող մեծ թվով անձանց, որով փորձ է արվում ընդհանուր հարվածներին առավել էմոցիոնալ ֆոն հաղորդել»:

