Հութիները ազատ են արձակել 2 տարի գերության մեջ պահած ՄԱԿ-ի աշխատակցին. AP
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները ազատ են արձակել ՄԱԿ-ի առաքելության աշխատակից Սամի ալ-Քալաբիին, որը գերի էր վերցվել 2024 թվականի հունիսին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եմենի հարցերով հատուկ դեսպանորդ Հանս Գրունդբերգին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ապստամբները շարունակում են գերության մեջ պահել իրենց ևս 71 աշխատակիցների: Շարժման ներկայացուցիչները որոշ ձերբակալություններ արդարացնում են՝ վկայակոչելով Իսրայելի հետ ենթադրյալ համագործակցությունը։

