ԵՄ ԱԳ նախարարները այսօր կընդունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը, որի մեջ կնեռարվեն 1,600 ընկերություններ և ֆիզիկական անձինք
ԵՄ ԱԳ նախարարները այսօր կընդունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը, որի մեջ կնեռարվեն 1,600 ընկերություններ և ֆիզիկական անձինք: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախարարները Ռուսաստանի դեմ սև ցուցակում կներառեն 1,600 նոր դիրքեր՝ կապված պաշտպանական համալիրի հետ», – հայտարարել է նա՝ նշելով նաև, որ պատժամիջոցներ ընդունվելու են Դոնբասում և Նովորոսիայում Պետդումայի ընտրությունների մասնակիցների դեմ:

