Քննարկվել են Երևանում կայանալիք Ռազմական սպորտի միջազգային խորհրդի աշխատանքներին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր քարտուղար, նավատորմի կապիտան Ռոբերտո Ռեկկիայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից։

Կողմերը քննարկել են 2027 թվականին Երևանում կայանալիք Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեայի և կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներին և ռազմական սպորտին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանում անցկացվել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը։