Ինչ են քննարկել Միխայիլ Գալուզինը և Գուրգեն Արսենյանը
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ը։
«Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության թեմատիկայի շուրջ», – նշել են նախարարությունում։
«Ընդգծվել է երկկողմանի պատրաստակամությունը՝ միջպետական երկխոսության շրջանակներում շարունակելու ռուս-հայկական կապերի հեռանկարների առարկայական քննարկումը», – հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

