Թրամփը կիսվել է Հաջիևի՝ «հայ-ադրբեջանական խաղաղության» մասին հարցազրույցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսվել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի՝ Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցով։

Դոնալդ Թրամփն այդ մասին գրել է իր սոցիալական ցանցի էջում։

Հիշեցնենք, որ հարցազրույցում Հիքմեթ Հաջիևը խոսել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի», ինչպես նաև այդ գործընթացում ԱՄՆ նախագահի ունեցած ներդրման մասին։