Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը

Հոկտեմբերից Wizz Air ավիաընկերությունը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։ Այս մասին նշված է Հայաստանում Չեխիայի դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

«Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրահայի միջև։

Հիանալի նորություն բոլոր նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Հայաստանի և Չեխիայի միջև։ Հոկտեմբերից Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի։ 

Չվերթների ավելի բարձր քանակը նշանակում է ավելի հեշտ և հարմարավետ ճանապարհորդություն զբոսաշրջիկների, ուսանողների և գործարարների համար, ինչպես նաև՝ մեր երկու երկրների միջև ավելի սերտ կապեր։ 

Կհանդիպենք Պրահայում կամ Երևանում»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։