Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Sputnik ռադիոկայանի եթերում մեկնաբանելով Կալլասի հայտարարությունները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնարավոր զանգին պատրաստ լինելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Չեմ ցանկանում անձնական գնահատականների տալ, բայց, իրոք, դա ոչ պրոֆեսիոնալների և խիղճը կորցրած մարդկանց խումբ է: Այն, ինչով զբաղվում են Եվրահանձնաժողովը և Բրյուսելը՝ այս բոլոր հանձնակատարների, բարձր ներկայացուցիչների տեսքով, արդեն դարձել է եվրոպական քաղաքականության բացարձակ խայտառակություն»- նշել է Զախարովան:

Զախարովան ընդգծել է, որ Կալլասի պրոֆեսիոնալիզմի զրոյական մակարդակը քննարկում են հենց Եվրոպայում: