Վլադիմիր Պուտինին Նիկոլ հայադավի սադրիչ ուղերձի նպատակը

Իսկ ինչո՞վ և ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանվելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ծրագրվող ցեղասպանությունից, Էրատոյի հետույքո՞վ…

 

Սեպտեմբերի 1-ին Նիկոլ հայադավի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես արդեն հայտնի է, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել իր ռազմաբազան Հայաստանում, սակայն եթե Հայաստանը կարծի, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, «մենք վաղը կմեկնենք»։

«Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու նպատակի, Պուտինի ասածի, բազան հանելու հետևանքների և ընդդիմության լռության շուրջ» վերտառությամբ երեկվա հրապարակման  մեջ տողերիս հեղինակն այն կարծիքն էր արտահայտել, որ ՌԴ նախագահը դա հենց այնպես չի ասել, որ Պուտին-Նիկոլ բանակցությունների փակ մասի ընթացքում կամ բիշքեկյան կուլիսներում ինչ-որ կարճ զրույցի ժամանակ Նիկոլ հայադավը բարձրացրել է այդ հարցը կամ առնվազն ակնարկել այդ մասին…

Վերոնշյալ ենթադրությունն այսօր իր անուղղակի հաստատումն է ստացել կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամու՝ Նիկոլ հայադավի հետևյալ հայտարարությամբ. «Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի»:

Սա դիվանագիտական լեզվով նշանակում է հավաքեք ձեր բազան ու ձեր փասա-փուսեն քաշեք Հայաստանից: Այսպիսով սրիկան, իրականությանը ճիշտ հակառակ գնալով, գրեթե ուղղակիորեն հայտարարում է Ռուսաստանին, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ չէ, ավելորդություն է:

Թուրքի լամուկը Հայաստանը գոյաբանական սպառնալիքի տակ դնելու նպատակով փորձում է գերտերության արժանապատվության հետ խաղալ՝ դե մեզ պետք չեք, ի՜նչ եք երեսներդ պնդացրել, մնացել: Սա է Նիկոլ հայադավի սադրիչ ուղերձը Պուտինին՝ այն հաշվարկով, որ Պուտինը Ռուսաստանի արժանապատվությունը վեր դասելով Հայաստանի անվտանգությունից, ավելի ճիշտ, գոյությունից, կհրամայի ռազմաբազան հանել Հայաստանից, իսկ ինքը բազան հանելու բուն փաստը և դրան ուշ թե շուտ հաջորդելիք, Հայաստանի և հայերիս համար ողբերգական հետևանքները կկարողանա գցել Ռուսաստանի կամ Պուտինի գրպանը:

Որպեսզի Պուտինին սադրի և դրդի ռազմաբազան Հայաստանից հանելուն, թուրքի լամուկը, իրեն բնորոշ նենգությամբ, մի այլ բան էլ է մտածել: Շարունակելով իր այս խոսքը («Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի»), Նիկոլը դրանից անմիջապես հետո ասել է. «Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել»։

Ի՞նչ է նշանակում քննարկել Հայաստանում 102-րդ ռազմաբազայի հետագայում էլ մնալու հարցը՝ մի հարց, որը կամ որի ժամկետն արդեն իսկ որոշված է Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ միջպետական պայմանագրով: Դժվար չէ հասկանալ, որ Նիկոլն այսպիսով ակնարկել է Մոսկվայում Պուտինի հետ առաջիկա հանդիպման ընթացքում նրա հետ «բազար» անելու իր մտադրության մասին, իր տնտեսական ու քաղաքական բնույթի պայմաններն ու պահանջներն առաջադրելու՝ դարձյալ այն հաշվարկով, որ Պուտինը կմերժի, կհրաժարվի դրանցից, ինչի վերջնարդյունքում կհասնի նրան, որ 102-րդ ռազմաբազան կհանվի Հայաստանից:

Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ և ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանվելու ցեղասպան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ոչ միայն միանգամայն սպասելի, այլև, դատելով ամենից, ծրագրվող ցեղասպանությունից, եթե 102-րդ ռազմաբազան հանվում է Հայաստանից: Էրատոյի հետույքո՞վ գուցե… Նիկոլի ոհմակի (չարախմբի) «գիտնականները» բունկերում կամ բունկերներում այն երկարատև ու բարդ մշակումների՞ են ենթարկել, վերածել մարդկությանը ցայսօր անհայտ ինչ-որ մի սարսափազդու զենքի՞, և Հայաստանի բնակչությունը պարզապես անտեղյա՞կ է էրատոնետի գոյության ու դրանով հուսալիորեն պաշտպանված լինելու մասին: Իսկ եթե լուրջ…

Իսկ եթե լուրջ, ապա Արցախի Հանրապետությունը Ալիևին վաճառած կամ նվիրած, միով բանիվ, պետական դավաճանությամբ հանձնած ու կործանած թուրքի լամուկը հիմա էլ, շարունակելով իր սողացող պետական դավաճանությունը, Հայաստանի կործանման նախապատրաստական քայլերն է իրականացնում անպատիժ կերպով, քանի որ «իրավապահ» մարմինների քաղաքական պոռնիկներն անտեսում են վերոնշյալ փաստերը, իրողությունները: Հասկացողը կհասկանա, թե այս պարագայում ինչ պետք է անել:

Ի դեպ, Հայաստանի Քրեական օրենսգրքում շատ խոշոր բաց կա, դրանում բացակայում է պետական դավաճանություն կատարած գոնե երկրի ղեկավարների համար մահապատիժ նախատեսող հոդված: Եվ պետք է մտածել նաև, թե ինչ պետք է անել այս պարագայում:

102-րդ ռազմաբազան այստեղ է Հայաստանի ցանկությամբ, խնդրանքով և Ռուսաստանի հետ միջպետական պայմանագրով, հետևաբար Նիկոլ հայադավի ասածը, որ «Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի», նշանակում է, որ նա Պուտինին և ՌԴ-ին, կեղծելով իրավիճակը, այնպես է ներկայացնում, թե Հայաստանն այլևս չունի այդ ցանկությունը:

Մեկ անգամ ևս ընդգծենք. ընտրակեղծիքներով իշխանության եկած իշխանության ուզուրպատորի և իր ոհմակի (չարախմբի) իշխանությունը լեգիտիմ չէ, հետևաբար նա իրավունք չունի և չի կարող ներկայացնել Հայաստանը: Հուսանք, որ սա հաշվի կառնի նաև Նիկոլի իշխանության ոչ լեգիտիմ լինելուն, ամենայն հավանականությամբ, տեղյակ և հենց այդ պատճառով խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի («Քեմալական պայմանագրի») «հաղթանակի» և վարչապետի պաշտոնում Նիկոլի «վերընտրվելու» կապակցությամբ նրան չշնորհավորած Վլադիմիր Պուտինը:

 

Արթուր Հովհաննիսյան