Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու նպատակի, Պուտինի ասածի, բազան հանելու հետևանքների և ընդդիմության լռության շուրջ
Դեռ Վլադիմիր Պուտին- Նիկոլ հայադավ երեկվա հանդիպումից առաջ, օգոստոսի 31-ին հրապարակված «Նիկոլ հայադավը գրողի ծոցը գնալու փոխարեն, այո՛, վա բանկ է գնում՝ իր հետևից քարշ տալով Հայաստանը (տեսանյութեր)» վերտառությամբ հոդվածում շատ հստակ ու միանգամայն որոշակի թվարկել էի այն նպատակները, որոնց իրականացման համար Հայաստանի և Ռուսաստանի թշնամի Արևմուտքը և Արևմուտքի հայտնի ուժերը, հնարավոր է, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ, Նիկոլին 2018-ից իշխանության են բերել ու Նիկոլն իշխանության է եկել:
Վերոնշյալ նպատակների թվում նշել էի նաև Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու նպատակը, ինչպես նաև չէի բացառել, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը (չարախումբը), քանի դեռ հայ ազգը նրանց գրողի ծոցը չի ուղարկել, որոշ ժամանակ հետո Ռուսաստանին կներկայացնեն Հայաստանից իրենց 102-րդ ռազմաբազան հանելու պահանջ: Իսկ լսեցի՞ք, կարդացի՞ք, թե երեկ դարձյալ շատ հստակ ու միանգամայն որոշակի ինչ ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու առնչությամբ:
Նիկոլ հայադավի հետ երեկվա հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել իր ռազմաբազան Հայաստանում, սակայն եթե Հայաստանը կարծի, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, «մենք վաղը կմեկնենք»։
Կարո՞ղ ենք ենթադրել կամ եզրահանգել, որ ՌԴ նախագահը դա հենց այնպես չի ասել, որ Պուտին-Նիկոլ բանակցությունների փակ մասի ընթացքում կամ բիշքեկյան կուլիսներում ինչ-որ կարճ զրույցի ժամանակ Նիկոլ հայադավը բարձրացրել է այդ հարցը կամ առնվազն ակնարկել այդ մասին…
Եվ հարկ կա՞ բացատրելու, որ թուրքի լամուկ Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) կողմից Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելուն հասնելը նշանակում է կանաչ լույս վառել Թուրքիայի և Ադրբեջանի առջև, որպեսզի նրանք դյուրությամբ հասնեն իրենց պահանջների կատարմանը:
Բոլոր պահանջների կատարմանը, միգուցե ոչ միանգամից, աստիճանաբար, բայց բոլոր, այդ թվում նաև՝ Հայաստանի կողմից պաշտոնապես հայտարարելուն, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանություն չի եղել, Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցմանը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը և Անկախության հռչակագրից հրաժարվելուն, քաղցրահամ ջրի անգնահատելի պաշարներով Սևանա լիճը և Զոդի ոսկու հանքն Ադրբեջանին հանձնելուն, Երևանն ադրբեջանական քաղաք հայտարարելուն, Արցախյան պատերազմների ընթացքում Ադրբեջանի կրած վնասները ռազմատուգանքի ձևով կամ այլ կերպ փոխհատուցելուն, Ադրբեջանի դեմ Արցախյան շարժման սկզբից սկսած մարտնչած հրամանատարներին, բարձրաստիճան սպաներին, հերոսներին, Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին, վարչապետներին Ադրբեջանին հանձնելուն, իսկ այս պահանջներից որևէ մեկի կամովին կատարումից հրաժարվելու դեպքում, քանի որ արդեն ռազմաբազան չի լինի, իրենց պահանջների կատարմանը հասնել ուժի միջոցով, ինչը նշանակում է, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմն այս անգամ ավարտին կհասցնի հայերիս կիսատ մնացած ցեղասպանությունը կամ, «լավագույն դեպքում», հայերիս կհարկադրի մեր հայրենիքից հեռանալ, ինչը հավասարազոր է ցեղասպանության:
Այո, հենց սա՛ է սպասվում Հայաստանից ՌԴ 102-րդ ռազմաբազան հանելու դեպքում: ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում այս թեմայի շուրջ բազմաթիվ հրապարակումներ եմ կարդում, այդ թվում նաև՝ քաղաքական շատ հայտնի գործիչների, գրեթե բոլորը, ընդդիմադիր խոշոր կուսակցություններին թողած, ժողովրդին են մեղադրում անտարբերության, ոտքի չկանգնելու, փողոց դուրս չգալու, չպայքարելու մեջ, այսինքն՝ քաղաքական հովիվներին թողած, հոտին են մեղադրում:
«Ժողովուրդ» ասվածը լայն հասկացություն է՝ Նիկոլին նույնիսկ իր այսքան ոճրագործություններից հետո աստվածացնող, երկրորդ փրկիչ, երկրորդ Քրիստոս համարողն էլ է այդ ժողովրդի մեջ, Նիկոլին և իր ոհմակին իշխսնությունից հեռացնելու համար կյանքը տալուն պատրաստ լինողն էլ: Անշուշտ, չեմ ժխտում, որ նիկոլազոմբիները, անասունի ուղեղից շատ չտարբերվող ուղեղ ունեցող մարդակերպ կենդանիները, աշխարհը վառվի, մինչև վերջին վայրկյանն անտարբերները, ինչպես նաև ջայլամի նման վարվող, իրականությունը տեսնելուց խուսափողները քիչ չեն մեր ժողովրդի մեջ: Բայց նրանք, կարող եմ հիմնավորել, Հայաստանում փոքրամասնությունն են, և ժողովուրդը միայն նրանցից չի բաղկացած:
Խնդրեմ, բացատրեք անկազմակերպ, տարերային կերպով ի՞նչ կարող է անել չկազմակերպված, առանց առաջնորդների, կազմակերպիչների (էլ չեմ ասում՝ առանց համապատասխան միջոցների…) ժողովուրդը զինված բանդայի, խունտայի կամ ենիչերիների բանակի դեմ, ես էլ միանամ ժողովրդին ուղղված մեղադրանքներին, այլապես մի ստիպեք բերանս բացել և ընկնել հայհոյանքի մեղքի տակ:
Սույն հոդվածի հրապարակումից մոտ 1 ժամ առաջ դիտարկեցի խորհրդարանական ընդդիմության՝ «Ուժեղ Հայաստան»-ի, «Հայաստան» դաշինքի, ԲՀԿ-ի, ինչպես նաև Հայ հեղափոխական դաշնակցության պաշտոնական կայքերը և ֆեյսբուքյան էջերը: Որևէ մեկը չի անդրադարձել Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու վերաբերյալ Պուտինի ասածին (մի՞ թե այդքան անկարևոր էր…): Չի հայտարարել, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը, եթե առաջիկայում այն կարծիքը հայտնեն, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, պահանջեն այն հանել, ապա, հարգելի Պուտին, Դուք արդեն իսկ մեր նախորդած հայտարարություններից պետք է իմանայիք, որ 2026թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էապես կեղծվել են, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հետևաբար և Նիկոլ հայադավը օրինական ճանապարհով չեն եկել իշխանության և նրանց իշխանությունը լեգիտիմ չէ, ուստի նրանց կարծիքը կամ պահանջը, եթե առաջիկայում այդպիսին ներկայացվի 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու վերաբերյալ, չի լինելու և չի կարող համարվել ու ներկայացվել իբրև Հայաստանի կարծիք կամ պահանջ:
Ընդհանրապես, որքան էլ տխուր, ոմանց համար անհասկանալի, իսկ ոմանց համար էլ գուցե հասկանալի է, նրանք չեն անդրադարձել Պուտին- Նիկոլ՝ հատկապես Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող երեկվա բանակցությունների ընթացքում արծարծված հույժ կարևոր հարցերին: Լռություն է: Հանուն ճշմարտության, պետք է ասել, որ միայն «Ուժեղ Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջում երեկ մի համառոտ անդրադարձ կար ընդամենն այն մասին, որ Հայաստանում Եվրամիությանն անդամակցության օրակարգ իրականում չկա, այն կեղծ է, և երկիրը տնտեսական պատերազմի շեմին հասցնելը հանուն ոչնչի է:
Արթուր Հովհաննիսյան

