ԱՄՆ-ում Հայաստանի քաղաքացին դատապարտվել է Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու համար
ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթինի դաշնային դատարանը Հայաստանի քաղաքացի Կամո Կիրակոսյանին դատապարտել է 2 տարի 2 ամիս ազատազրկման՝ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու և ԱՄՆ-ից ռուսական ընկերությանը սարքավորումներ մատակարարելու գործով։
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Կիրակոսյանը 2022 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի օգոստոսը հանդես է եկել որպես միջնորդ գնորդ՝ ամերիկյան արտադրության, այդ թվում՝ կիսահաղորդիչների արտադրության համար կիրառելի բաղադրիչներ ձեռք բերելով և դրանք վերավաճառելով ռուսական կողմին։
Կիրակոսյանը ամերիկյան ընկերություններին ներկայացել է որպես Հայաստանից գործող գնորդ՝ թաքցնելով ապրանքների վերջնական ստացողներին։ Գործի նյութերի համաձայն՝ նա համագործակցել է ռուսական «Վակուում.ռու» ընկերության հետ։

