Հորդառատ անձրև Երևանում․ փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված մեքենաները
Օգոստոսի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել մայրաքաղաքում հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների, էլ․լարերի կարճ միացման վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով ճանապարհներից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, միևնույն ժամանակ դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները։

