Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին:  Այս մասին Իրանի ֆինանսների նախարար Ալի Մադանիզադեն օգոստոսի 24-ին հայտարարել է IRINN հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

«Դատելով ըստ ամենայնի՝ ԱՄՆ-ն որոշել է ևս մեկ անհաջող փորձ ձեռնարկել։ Մենք վաղուց սպասում էինք դրան և հիանալի իրազեկված էինք նրանց պլանների մասին։ Կառավարությունն ունի երկամյա պլան, այն լիովին պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը», – ասել է Մադանիզադեն։

Պաշտոնյան ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի նկատմամբ «տնտեսական ահաբեկչության դիմելու» փորձի համար։

«Մենք նույնպես ունենք մեր սեփական գործիքակազմը և գիտենք, թե ինչպես խաղալ այս խաղը», – նշել է նա։

Միևնույն ժամանակ, Մադանիզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է ակնկալի, որ Իրանի պատասխանը «լինելու է զուտ պաշտպանողական, և որ մենք միայն պաշտպանվելու ենք»։

«Նրանք նաև պետք է պատրաստ լինեն այն բանին, որ մենք կանցնենք հարձակման», – հայտարարել է նախարարը։

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու արշավ սկսելու մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ իր նպատակն է «խաթարել այն տնտեսական ոլորտների աշխատանքը, որոնք թույլ են տալիս գոյատևել իրանական ռեժիմին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին»։

Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ «աննախադեպ արշավ, որի նպատակն է կտրել Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական կենսապահովման բոլոր շղթաները», մինչև Իրանը մենակ մնա: