Պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանը ձերբակալվել է
Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու, պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ։
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է ազատամարտիկ, պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

