Ռուբեն Ռուբինյանի ստորագրած առաջին կարգադրությամբ ԱԺ պարգևավճարներն են բաշխվել

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող և ԱԺ հաջորդ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ-ի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխելու պատգամավորների, ԱԺ պետական ծառայողների և աշխատողների միջև։

Այս կարգադրությունը Ռուբեն Ռուբինյանը ստորագրել է հուլիսի 21-ին, սակայն ԱԺ պաշտոնական կայքում այն հայտնվել է երեկ՝ հուլիսի 23-ին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N-1062-Ն որոշմամբ Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի պետական ծառայողների և աշխատողների միջև՝ համաձայն հավելվածի:

2Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ռուբինյանի ստորագրած կարգադրությունում։