Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման
Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ձուկ և ձկնամթերք արտադրողներին:
«Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման՝ նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝
- ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը,
- դիմումների ներկայացման և գնահատման կարգը,
- TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը,
- առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը,
- տնտեսավարողների հիմնական պարտավորությունները և գործնական հարցերը։
Ամսաթիվ՝ 24.07.2026, ժամ՝ 10:30-ին, Ձևաչափ՝ առցանց:
Մասնակցության համար կարող են գրանցվել այստեղ։
Միջոցառումը նախատեսված է ձկնաբուծությամբ, ձկան և ձկնամթերքի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների ներկայացուցիչների համար»,- գրված է հաղորդագրության մեջ։

