Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին վերսկսել լայնածավալ hարվածներն Իրանի դեմ
Իսրայելի ղեկավարությունը փորձում է համոզել ԱՄՆ իշխանություններին վերսկսել լայնածավալ ռազմական գործողություններն Իրանի դեմ՝ նպատակ ունենալով հետագայում թուլացնել Իրանի հրթիռային ներուժը և ամբողջությամբ ոչնչացնել նրա միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտները: Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, Իսրայելի հատուկ ծառայությունները տեղեկատվություն են փոխանցել ԱՄՆ-ին Իրանի կողմից ուրանի հարստացման ցենտրիֆուգները Նաթանզի մոտակայքում գտնվող Կիրկա լեռան տակ գտնվող ստորգետնյա թունելներ տեղափոխելու իբրև թե առկա տեղեկությունների վերաբերյալ: Իսրայելական հետախուզության տվյալներով՝ այդ վայրում թունելների խորությունը հասնում է 140 մետրի: Իսրայելի ղեկավարությունը ակնկալում է, որ այս տեղեկատվությունը ազդեցություն կունենա Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քայլերի վրա և կդրդի Վաշինգտոնին հարվածների նոր, ավելի հզոր ալիքի:
WSJ-ն նշում է, որ այս գարնանը և 2025 թվականի հունիսին հարվածների անցյալ ալիքների ժամանակ Կիրկա լեռան շրջանը առաջնահերթ թիրախների ցանկում չի եղել:

