Մոսկվայում մեկնարկել է Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի մեսկովյան հանդիպումը մեկնարկել է։ Նախարարները սկզբում դեմ առ դեմ հանդիպում են ունեցել։

Այնուհետև տեղի կունենա երկկողմ բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Քննարկումը կկենտրոնանա ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային արդիական խնդիրների և օրակարգային թեմաների վրա։

Բանակցություններից հետո նախարարները նաև համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։