ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել

Միացյալ Նահանգները այսօր Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել: Այս մասին հայտնում է ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

«Այսօր ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով ժամը 14:00-ին – խմբ.) Կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածների նոր ալիք են սկսել Իրանի դեմ», – ասված է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում:

Նշվում է, որ հարվածների նոր ալիքը կոչված է թուլացնելու Իրանի ռազմական հնարավորությունները, որոնք երկիրն իբր օգտագործել է Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակվելու համար: