Տավարի միսը թանկացել է 23.4 %-ով, ձուկ-ծովամթերքը՝ 44 %-ով, կաթնամթերքը՝ 14.5 %-ով, ձուն՝ 30 %-ով, մրգերը՝ 16.8 %-ով, բանջարեղենը 12.7 %-ով

ՀՀ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) հրապարակած վերջին տվյալներով հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 5.1 %, հատկանշականն այն է, որ առավել շատ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները և ծառայությունները։  

Ըստ ՎԿ-ի՝սննդամթերքը թանկացել է 8.8 %-ով,  ալյուրն ու ձավարեղենը թանկացել են 4.6 %-ով, տավարի միսը՝ 23.4 %-ով, ձուկ-ծովամթերքը 44 %-ով, կաթնամթերքը, 14.5 %-ով, ձուն՝ 30 %-ով, մրգերը 16.8 %-ով, բանջարեղենը 12.7 %-ով, սպիրտային խմիչքները՝ 10.7  %-ով, ծխախոտը՝ մոտ 7 %-ով, բենզինը՝ 10.4 %-ով,  դիզվառելիքը՝ 19 %-ով, հեղուկ գազը՝ 76.2 %-ով։

Հատկանշական է, որ ծառայություններից առողջապահությունը թանկացել է 3.5 %-ով, կինոթատրոնները, թատրոնները մշակութային միջոցառումները՝ 22.9 %-ով, մշակութային միջոցառումների ծառայությունները՝ 12.6 %-ով, հանգստի կազմակերպման համալիր ծրագիրը՝ 15.9 %-ով, միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունները՝ 24.4%-ով, կրթությունը՝ 8.3 %-ով։

Սրա դիմաց գրքերի և թերթերի գները նվազել են 4.4 %-ով, ձիթապտղի յուղինը՝ 7.1%-ով, կարտոֆիլինը՝ 7.4 %-ով, ավոտմեքենաներինը՝ 7.5 %-ով, որից գործածածների գները՝ 10.5%-ով։