Սոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ Փաշինյանին
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով հրապարակային կերպով հերքել պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող փաստացի տվյալները։
Հայցադիմումը դատարան մուտք է արվել հուլիսի 14-ին, այն նույն օրը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դիմել էր դատարան՝ պահանջելով, որ Սոֆիա Հովսեփյանը հրապարակային կերպով ներողություն խնդրի իրենից իրեն վիրավորելու համար, հերքի իր կարծիքով զրպարտություն պարունակող տեղեկությունները, ինչպես նաև պահանջել էր 6 մլն դրամ փոխհատուցում։

