Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար (տեսանյութ)

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին հայտնում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։

Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը։

Այս աշնանը մեր քաղաքացիները կկարողանան ձեռք բերել ժամանակակից կենսաչափական սերնդի  և անձնագիր, և նույնականացման քարտ »,- նշում է Ա. Սարգսյանը։