ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցություններում Իրանի գլխավոր բանակցող և երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ հակամարտությունը չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն՝ մեջբերելով իրանցի պաշտոնյայի հայտարարությունը։
Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանության, եթե Վաշինգտոնը հրաժարվի ձեռք բերված փոխըմբռնման հուշագրից:
«Ցանկացած պահի, երբ ամերիկացիները դավաճանեն փոխըմբռնմանը, մենք պատրաստ ենք լիարժեք պաշտպանության և կկանգնենք նրանց դեմ ու կպաշտպանենք իրանցի ժողովրդի իրավունքները»,-ասել է նա։
Ղալիբաֆը շեշտել է, որ պատերազմի ավարտը աշխարհի երկրների համար առաջնահերթություն է, բայց բոլորը պետք է իմանան, որ այս հակամարտությունը երբեք չի ավարտվի Իրանի նահանջով։
Ղալիբաֆը հավելել է, որ մուսուլմանական երկրները պետք է «կանգնեն և միավորվեն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ»։

