Ինչ է կարգադրել խելագար Թրամփը Սատանայի խորամանկությամբ գործող ճիվաղ Նաթանյահուի հնարավոր սադրանքից հետո
ԱՄՆ–ի նախագահն այժմ Մոսադի թիվ 1 թիրախն է
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս տեղեկություններ հրապարակեց, ըստ որի, ամերիկյան հատուկ ծառայություններն իրազեկել են իրեն, որ Իսրայելը մտադիր է ոչնչացնել Իրանի ղեկավարությանը: Այդ ժամանակ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցային փուլում էր, և Թրամփն ԱՄՆ-ի հատուկ ծառայություններից ստացած վերոնշյալ տեղեկության առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել:
Թրամփի մտահոգությունը լիովին հասկանալի էր, քանի որ Իրանի ղեկավարության սպանության դեպքում Իսլամական Հանրապետությունում շատ արագ իշխանության կգային ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ առավել մարտական տրամադրված գործիչներ, որոնք վերջնականապես կհրաժարվեին բանակցություններից, Հորմուզի նեղուցը հիմնովին կփակեին ու նավթի համաշխարհային գները կհասցնեին մեկ բարելի դիմաց 200 և ավելի դոլարի՝ ծանրագույն հարված հասցնելով նաև ԱՄՆ-ի տնտեսությանը և երկրում խթանելով բենզինի և այլ ապրանքների աննախադեպ գնաճ:
Ավելին. վրեժխնդիր կլինեին իրենց ղեկավարության սպանության համար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Իրանի բանակը տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին և ռազմանավերին, ինչպես նաև Իսրայելին կհասցնեին ավելի մասշտաբային ու հզոր հարվածներ, քան 2026թ. փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման արդյունքում սկսված պատերազմի ընթացքում, ինչպես նաև կթիրախավորեին ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության կազմում գտնվող յուրաքանչյուրին աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ որ դա հնարավոր կլիներ: Այնպես որ, Թրամփի մտահոգությունը լիովին արդարացված ու հասկանալի էր:
ԱՄՆ-ի նախագահի վերոնշյալ հայտարարությունից հետո, ինչպես հայտնի է, Իսրայելը, սիոնիստական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն հերքեցին այն: Հայտարարեցին, որ իրենք այդպիսի մտադրություն չեն ունեցել ու չունեն: Անցավ որոշ ժամանակ և, ահա, հիմա Իսրայելն է ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ է փոխանցել, որոնք, ենթադրաբար, վկայում են Իրանի կողմից Թրամփի դեմ մահափորձի նախապատրաստման մասին:
Իրականությո՞ւն է Իրանի հիշյալ մտադրությունը, թե ոչ՝ այս պահին դժվար է միանշանակ ասել: Շատ հնարավոր է, որ Իսրայելը սադրիչ նպատակներով շատ վարպետորեն կեղծված հետախուզական տեղեկություններ է ներկայացրել ԱՄՆ-ին: Բայց առավել էականն Իսրայելի ներկայացրած տեղեկատվությունը ստանալուց հետո ԱՄՆ-ի նախագահի կատարած քայլն ու հայտարարությունն են: Թրամփը հայտարարել է, որ հրահանգել է «աննախադեպ ուժով» հարվածներ հասցնել Իրանին, եթե իր հետ որևէ միջադեպ տեղի ունենա:
«Ես թողել եմ հրահանգները. եթե ինչ-որ բան պատահի, ապա պարզապես ռմբակոծել նրանց այնպես, ինչպես նրանք երբեք չեն տեսել»,- հայտարարել է Թրամփը «New York Post» թերթին տված հարցազրույցում:
Ոմանք Թրամփի այս հայտարարության մեջ միջուկային հարվածի ակնարկ են տեսնում: Ինչպես հայտնում է «Wall Street Journal» թերթը՝ վկայակոչելով իբրև իրազեկ աղբյուրներին, Իսրայելն ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ է փոխանցել, որոնք ենթադրաբար վկայում են Իրանի կողմից Թրամփի դեմ մահափորձի նախապատրաստման մասին:
Ինչպես նշված է հիշյալ հրապարակման մեջ, մեկնաբանելով Իրանի կողմից իբր նոր դավադրության մասին լուրերը, Թրամփը նշել է, որ դա նոր ծրագիր չի համարում։ Նրա խոսքով՝ Թեհրանը տարիներ շարունակ ձգտում է վերացնել իրեն: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր իրանցիների՝ իր դեմ մահափորձ կազմակերպելու ենթադրյալ ծրագրերի մասին։ Սակայն Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «РИА Новости»-ին դեռ մարտին տված հարցազրույցում հերքել էր այն պնդումները, թե Թեհրանում մահափորձեր են նախապատրաստել ամերիկացի առաջնորդի դեմ:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր նաև, որ նախագահի պաշտոնում իր մահվան հավանականությունը կազմում է 5,2 տոկոս: Ամերիկացի առաջնորդը նաև իրեն անվանել է Իրանի համար «թիվ մեկ թիրախը»: Այս ֆոնին, ինչպես Թրամփը հայտնել է «Axios» պորտալին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Սպիտակ տանը հանդիպում է խնդրել իր հետ:
Դժվար չէ հասկանալ Թրամփի թույլ տված խոշոր, միգուցե և ճակատագրական սխալը: Եթե նրան իսկապես համոզիչ է թվացել Իսրայելի ներկայացրած հետախուզական տեղեկատվությունը, ապա ինքնին հասկանալի է, որ կարող էր ու պետք է տար վերոնշյալ հանձնարարությունը բացառապես միայն ԱՄՆ-ի պատերազմի նախարարին ու փոխնախագահին, կամ էլ միայն վերջինիս, բայց ոչ մի դեպքում չպետք է հրապարակայնացներ այն՝ Իսրայելի մատուցելով անգնահատելի նվեր, ինչը Նաթանյահուն կերազեր:
Անկախ նրանից՝ Թեհրանն իսկապես ունի՞ Թրամփին վերացնելու մտադրություն, թե ոչ, կասկածից դուրս է, որ այժմ նման մտադրություն ունեն Նաթանյահուն ու Մոսադի ղեկավարությունը: Ամեն ինչ շատ պարզ է՝ սիոնիստական պետությանը և Մոսադին բնորոշ ձեռագրով վերացնում են Թրամփին, ԱՄՆ-ում կարծում են, թե իրենց ղեկավարին Իրանն է սպանել, ինչից հետո տրվում է Իրանին ջախջախիչ (ամենայն հավանականությամբ՝ միջուկային) հարված հասցնելու հրաման: Իսրայելն այդ պատերազմին չի խառնվում, կողքից դիտում է, թե ինչպես է ԱՄՆ-ն ոչնչացնում իր թշնամուն: Կարճ ասած՝ Թրամփն ինքն իրեն հարվածի տակ է դրել, այժմ նա եթե ոչ երկու, ապա հաստատ մեկ պետության, տվյալ դեպքում Իսրայելի հատուկ ծառայության թիվ 1 թիրախն է:
Արթուր Հովհաննիսյան

