Պուտինի հետ հանդիպումից հետո Քուշներն ու Ուիթքոֆը կմեկնեն Դուբլին՝ Զելենսկու հետ բանակցությունների
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն այսօր կայացած բանակցությունների արդյունքները և հակամարտության կարգավորման գործընթացում հետագա առաջընթացի հնարավորությունները։
Օրակարգում ընդգրկված են նաև հումանիտար հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների փոխանակումը, ինչպես նաև բանակցություններին Եվրոպայի հնարավոր ներգրավվածությունը։
Պուտինի հետ հանդիպումից հետո ամերիկացի ներկայացուցիչները կմեկնեն Դուբլին, որտեղ բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

