Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, փաստացի վկայում են երկրների միջև փոխըմբռնման հուշագրի չպահպանման մասին։ Այս մասին ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նախագահի և այլ ամերիկացի պաշտոնյաների՝ Իրանի ժողովրդի հասցեին արված հայտարարությունները դիտարկում է որպես փոխըմբռնման հուշագրի չպահպանման ուղղակի ընդունում», – նշվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս ամերիկյան իշխող վերնախավի դավաճանությունը, ստորությունը և միլիտարիզմը։