Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ
Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, իշխող կոալիցիայի մեծամասնության աջակցությամբ հաստատել է 2027 թվականի դաշնային բյուջեն։ 317 պատգամավոր կողմ է քվերակել, 260-ը՝ դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Well-ն։
Բյուջեն նախատեսում է 555,9 միլիարդ եվրոյի ընդհանուր ծախսեր, ինչը մոտ վեց տոկոսով ավելի է ընթացիկ տարվա ցուցանիշից։ Հիմնական բյուջեի շրջանակում ներդրումները կհասնեն 61,8 միլիարդ եվրոյի։ Նախատեսվում է, որ նոր փոխառությունների զուտ ծավալը 98 միլիարդից կաճի մինչև 123 միլիարդ եվրո։
Հիմնական բյուջեի մեկ երրորդից ավելին հատկացվում է աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտներին։ Մեկ այլ առաջնահերթություն է պաշտպանությունը. այս ոլորտում ծախսերը նախատեսվում է հասցնել գրեթե 140 միլիարդ եվրոյի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Սառը պատերազմի ավարտից ի վեր։
Ուկրաինային աջակցելու համար նախատեսվել է 12 միլիարդ եվրո։

