Այո, uպառնnւմ եմ, «Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական. Փաշինյան

««Արարատցեմենտի» հետ կապված պրոցես կա, շատ շուտով լինելու է պետական, նշանակվելու է կառավարիչ»,- այսօր ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ մեղավոր են  քաղաքացիները, որոնք աշխատում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, այդ աշխատավարձով են ապրում, իսկ այժմ  հարկադիր պարապուրդի են մատնված։
Նա նշել է, թե պետության շահերի համար գործընթացները, այդ թվում գողացված գույքերը վերադարձնելու, պետք է տեղի ունենան։

Փաշինյանը նաև ասել է, թե ամեն ինչ կանեն, որ բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինեն, այդ մարդկանց շահերը չեն անտեսի։ 

Նա «խորհուրդ է տվել» «Արարատցեմենտի» աշխատողներին, չմտնել դաշտեր… «Նրանք, ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն՝ փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից»,- հայտարարել է Փաշինյանը՝ հիշեցնելով ԶՊՄԿ-ի օրինակը։

Այո, ըստ էության, սպառնում եմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, կապարակնքել են նաև «Արարատցեմենտ»-ը։

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտից ակցիա են իրականացնում գործարանի տարածքում, քանի որ գործարանը կապարակնքված է ու չեն կարողանում աշխատել։