«Արարատցեմենտի» աշխատակիցներից ՔԿ-ում հետաքրքրվել են՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին ստիպելո՞վ են տարել
24News-ին հայտնի դարձավ, որ «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ում օրեր առաջ՝ խուզարկություն իրականացնելու ընթացքում և հետո, գործարանի մի խումբ աշխատակիցների կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ ոչ թե հարուցված քրեական գործի ու խուզարկության շրջանակներում, այլ հետաքրքրվել են՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին ստիպելո՞վ, բռնի ուժո՞վ են տարել, ինչքա՞ն գումար են տվել, որ մասնակցեն հավաքներին։ Ընդ որում, ոչ թե մարզային վարչություն են հրավիրել, այլ Երևան` Պարույր Սևակ՝ Երևան քաղաքի քննչական վարչություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել նաև «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ում: Իրավապահները կապարակնքել և հեռացել էին գործարանից:

