Թբիլիսիի օդանավակայանը հեղեղի պատճառով հոսանքազրկվել է, ուղևորները տարհանվել են

Թբիլիսիում շարունակվող հորդառատ անձրևները հեղեղների պատճառ են դարձել քաղաքի տարբեր հատվածներում։ Տուժել է նաև Թբիլիսիի միջազգային օդանավակայանը։ Հորդառատ անձրևների պատճառով տերմինալի շենքի տանիքից սկսել է ջուրը լցվել շինության մեջ։ Օդանավակայանի մի մասը հոսանքազրկվել է։ 

Օդանավակայանից հայտնել են, որ էլեկտրամատակարարումն ընդհատվել է, և ուղևորները, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել են շենքից։

Աշխատանքներ են տարվում հեղեղի հետևանքները վերացնելու ուղղությամբ։