Արմեն Աշոտյանի կալանքը մեկ ամսով երկարաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց։ Լրագրողներին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ դատական ակտը ստանալուց հետո կբողոքարկեն։ Ըստ Մելիքյանի, Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառը բացառապես քաղաքական է։ 

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ՔԿ-ն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում կայացնելու մասին։ Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվել էր մեկ ամիս ժամկետով։