ՔՊ-ն առաջարկում է ՀՀ համայնքների բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ տեղադրել ՀՀ դրոշը

«Սա արվում է ազգային ինքնագիտակցության բարձրացման, միասնական պետական միջավայրի ստեղծման հիմունքներով։ Դրանից ելնելով առաջարկվում է ՀՀ համայնքների բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ` վարչական շրջաններում, տեղադրված լինի ՀՀ դրոշը։ Առաջարկվում է սրա վերաբերյալ սահմանել մեկ միասնական կարգ»,– ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ասաց Ալխաս Ղազարյանը։