Երևանի կենդանաբանական այգու տոմսերը թանկացել են
Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերը հուլիսի 1-ից թանկացել են։ Այգուց մանրամասնում են, որ փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել այգու գործունեության ծավալները, ապահովել կենդանիների համար առավել բարեկեցիկ պայմաններ և շարունակաբար բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակը։
Նոր սակագները՝
Երկուշաբթի օր
3 – 69 տարեկան այցելուներ – 1,000 դրամ
Երեքշաբթիից կիրակի
3 – 69 տարեկան այցելուներ – 2,000 դրամ
Այգուց հիշեցնում են, որ Երևանի կենդանաբական այգում շարունակում են գործել անվճար մուտքի արտոնությունները մի շարք սոցիալական խմբերի համար, այդ թվում՝
- Մինչև 3 տարեկան երեխաների,
- 70 և բարձր տարիքի անձանց,
- Հաշմանդամության կարգ ունեցող անձանց,
- Ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքի անդամների,
- Մանկատներում և հատուկ խնամքի կենտրոններում հաշվառված անձանց,
- Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների,
- Սոցիալական աջակցություն ստացող անձանց համար։
Բացի երկուշաբթի օրվանից՝ երեքշաբթիից կիրակի օրերին կարող եք օգտվել հետևյալ զեղչերից՝
Միաժամանակ 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար գործում է ընդհանուր արժեքից 5% զեղչ
Դպրոցի, մանկապարտեզների և զարգացման կենտրոնի սաների այցելության դեպքում համապատասխան տեղեկանքի առկայության պարագայում կիրառվում է յուրաքանչյուր անձի համար 70% զեղչ
Անվճար մուտքից կամ զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։

