Իսրայելի պաշտպանության բանակը դուրս չի գա Լիբանանի տարածքից․ Նեթանյահու

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը մեկնել են Հարավային Լիբանան և այցելել Իսրայելի ռազմական վերահսկողության տակ գտնվող սահմանային շրջաններ: Այս մասին հայտնում են Իսրայելի վարչապետի աշխատակազմից։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը դուրս չի գա Լիբանանի տարածքից, քանի դեռ գտնում է, որ սպառնալիք կա «Հեզբոլլահ» կազմակերպության զինված խմբավորումներից:

«Քանի դեռ «Հեզբոլլահը» այստեղ է և սպառնում է մեզ, մենք կմնանք: Մեր ուղերձը հետևյալն է. եթե սպառնալիք եք տեսնում, գործեք», – ասել է Նեթանյահուն՝ դիմելով զինվորներին: