Փաշինյանը կմեկնի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան՝ մասնակցելու հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։

Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Խամենեիի հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին և 5-ին՝ Թեհրանում, հուղարկավորության արարողությունը՝ հուլիսի 6-ին, կրկին Թեհրանում, իսկ Ղոմ քաղաքում հուղարկավորությունը կանցկացվի հուլիսի 7-ին։

Հիշեցնենք, որ Ալի Խամենեին սպանվել էր 2026 փետրվարի 28-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասված առաջին հարվածների ժամանակ։