Գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի վրա 419 ուկրաինական անօդաչու է խոցվել. ՊՆ

Հունիսի 30-ի գիշերը ՀՕՊ ստորաբաժանումները Ռուսաստանի մարզերում 419 անօդաչու են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Բոլոր ոչնչացված սարքերը եղել են ինքնաթիռատիպ անօդաչուներ։

Դրանք ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Լիպեցկի, Ռոստովի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի և Տուլայի մարզերում, Մոսկվայի ուղղությամբ, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում և Ղրիմի Հանրապետությունում։

Կեսգիշերից սկսած Մոսկվային մոտենալիս ոչնչացված ԱԹՍ-ների թիվը հասել է 50-ի։