Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին գործուղում է Թուրքիա
Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի Թուրքիա (Ստամբուլ)՝ «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով։
Որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, այն կառավարության էջում հրապարակվել է այսօր։ Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսերը կկատարվեն ՀՀ 2026 թվականիպետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Անահիտ Ավանեսյանի` Թուրքիա գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատար վելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

