ՍԴ-ում ընդունվեց՝ Փաշինյանի պնդումը չի ունեցել որևէ փաստական կամ իրավական հիմք. փաստաբան

Հատկանշական է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի կողմից Սահմանադրական դատարանում տրված բացատրություններով, ըստ էության, ընդունվեց, որ Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական կամ իրավական հիմք։ Երրորդ կողմը չկարողացավ վկայակոչել որևէ ապացույց, որևէ դատական ակտ կամ որևէ այլ փաստ, որը թեկուզ նվազագույն չափով կհիմնավորեր այդպիսի համընդհանուր և ծանր մեղադրանքը։

Փաստորեն, երրորդ կողմն ինքն ընդունեց, որ նշված հայտարարությունը եղել է ոչ թե փաստերի վրա հիմնված պնդում, այլ սոսկ քաղաքական հռետորաբանություն՝ զուրկ որևէ ապացուցողական արժեքից։ Այլ կերպ ասած՝ հանրությանը ներկայացվել է որպես իրականություն այն, ինչը երրորդ կողմը դատարանում փաստացի խոստովանեց, որ երբևէ չի հիմնավորվել որևէ փաստով կամ իրավական գնահատականով։

Փաստաբան՝ Էդուարդ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը