ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա

ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները, այդ թվում՝ երկրի խորքում գտնվողները, ոչնչացնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կիևը ակտիվացնում է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ ուղղակի զինված հակամարտության մեջ մղելու ջանքերը՝ իր հուսահատ վիճակը փրկելու համար»,-ասել է Զախարովան։